Բաղդասարյան. Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել

Բաղդասարյան. Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության գլխավոր բաղկացուցիչն է»,- ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված սեմինարի բացմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը

Այս համատեքստում Բաղդասարյանը նկատել է, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը շատ լավ հնարավորություն է ընձեռում երկրում իրականացնելու համապատասխան բարեփոխումներ: ԱԱԽ քարտուղարը հավելել է նաև, որ դա մեծ դեր է խաղում տարածաշրջանային մակարդակում: «Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել»,- նշել է նա:

Վերջում Բաղդասարյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում` Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. Գործողությունների պլանն իրականացնելուց հետո, Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա:

4  17.02.12 - ԵՄ կողմից կազմակերպված համաժողով նվիրված քաղաքացիական հասարակության դերին
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---