17 փետրվարի 2012 - 13:13 AMT
Երևանում բացվել է «Ռուսական աշխարհ. Մշակութային-լեզվական տարածություն» հետազոտական կենտրոնը

Փետրվարի 15-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կայացել է «Ռուսական աշխարհ. Մշակութային-լեզվական տարածություն» Ուսանողական հետազոտական կենտրոնի բացումը:

Կենտրոնը կոչված է ընդլայնել ոչ ֆորմալ պրոֆեսիոնալ շփման ոլորտները բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների և դասախոսների միջև: Կենտրոնում կազմակերպվելու են թեմատիկ քննարկումներ, դասախոսություններ և շնորհանդեսներ հայ և ռուս առաջատար ռուսագետ գիտնականների մասնակցությամբ: Իր գործունեությունը տարածելու նպատակով կենտրոնը նախատեսում է կազմակերպել արտագնա նիստեր: Այն բաց է ռուսաց լեզի բոլոր սիրահարների համար՝ ԵՊԼՀ և Հայաստանի այլ բուհերի ուսանողների: