17 փետրվարի 2012 - 13:23 AMT
ԵՄ-ն պաշտոնապես իրազեկված չէ դեպի Եվրոպա իրանական նավթի արտահանումը կասեցնելու մասին

Եվրամիությունը պաշտոնական տեղեկատվություն չունի եվրոպական 6 երկրներ Իրանի կողմից նավթի արտահանման դադարեցման մասին, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը: Արտահանումը դադարեցնելու մասին լուրը հրաժարվել է հաստատել նաև OPEC-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Հաթիբին, հաղորդում է FarsNews-ը:

Հարցազրույցում Հաթիբին հայտնել է, որ ԵՄ կողմից Իրանի նավթային սեկտորի հանդեպ պատժամիջոցների ներմուծումը Իրանի դեմ ուղղված յուրատեսակ քաղաքական գործիք է: «Սակայն նման ակտը վնաս կհասցնի ինքնին Եվրոպայում իրանական նավթի սպառողներին»,- հայտնել է Հաթիբին: