17 փետրվարի 2012 - 13:44 AMT
Բրիտանացի միջուկաբանը կորցրել է ԱԷԿ-ի մասին գաղտնի տվյալներով ֆլեշը

Բրիտանական անկախ Աշխատանքի պաշտպանության HSE աշխատակիցը Հնդկաստան այցելության ժամանակ կորցրել է Ֆլեշ-հիշողությունը, որը պարունակում էր Հարթլպուլի ԱԷԿ-ի սթրես-թեստի չծածկագրված արդյունքները, ուրբաթ օրը հայտնել է Sun թերթի կայքը:

Ֆլեշ-հիշողությունը պարունակում էր սթրես-թեստի արդյունքները, որոնք անցկացվել են ԱԷԿ-ում: Ֆլեշը պարունակում էր նաև ԱԷԿ-ի տարածքի մանրամասն քարտեզներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես գրում է թերթը, տվյալները փոխանցվել են ֆլեշի վրա՝ շրջանցելով անվտանգության պահանջները: