17 փետրվարի 2012 - 13:48 AMT
Խոսե Մանուել Սորիի. Իրանը 3 պայման է առաջադրել Եվրոպային

Իրանը 3 պայման է առաջադրել Եվրոպայի երկրներին նավթի մատակարարումը շարունակելու համար, հայտնել է Իսպանիայի արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիին, հաղորդում է FarsNews-ը:

Նրա խոսքով` Իրանի ներկայացուցիչները Իսպանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի դեսպաններին պայման են առաջադրել` երաշխավորել նավթային մատակարարումների արժեքի ստացումը, նավթի մատակարարման երկարաժամկետ` 3-5 տարով պայմանագրերի առկայություն, որոնց համաձայն եվրոպական երկրները ֆորս-մաժորի դեպքում իրավունք ունեն չեղյալ հայտարարելու Իրանից նավթի մատակարարման պայմանագիրը: