17 փետրվարի 2012 - 14:33 AMT
Գուս Հիդդինկը կգլխավորի Մախաչկալայի «Անժին»

Գուս Հիդդինկը կգլխավորի Մախաչկալայի «Անժին»: Նա մեկ ու կես տարվա պայմանագիր է ստորագրել: Հիդդինկի` որպես թիմի գլխավոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի 24 ժամվա ընթացքում: Տարեկան նա «մաքուր» կստանա 13 մլն դոլար` հարկերի գանձումից հետո: Հոլանդացին միացել է «Անժիին» Թուրքիայում մարզական հավաքի ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:

Ինչպես գրում է հոլանդական Voetbal International պարբերականը, Հիդդինկի օգնականները «Անժիում» լինելու են Թոն դյու Շատինյեն և Ժելկո Պետրովիչը: Ներկայումս թիմը ղեկավարում է գլխավոր մարզչի պաշտոնակատար Անդրեյ Գորդեևը:

Հիդդինկի վերջին աշխատավայրը եղել է Թուրքիայի հավաքականը, որից նա հեռացել է 2011թ նոյեմբերին` 2012թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հավաքականի անհաջող ելույթից հետո: