17 փետրվարի 2012 - 14:34 AMT
Մոսկվայում մոտ 800 000 ներգաղթյալ կա

Մոսկվայում մոտ 800 000 ներգաղթյալ կա՝ դա երկիր ժամանած օտարերկրացիների մեկ քառորդն է: Ըստ քաղաքական կուսակցությունների մոսկովյան բաժանմունքների ներկայացուցիչների, եկողներն անընդհատ ավելանում են, հայտնում է ՌԲԿ-ն: Նրանց մեծ մասը գրանցում չունի: Միայն 2011թ. հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության 180 000 խախտում:

Իսկ այն օտարերկրացիները, որոնք օրինական ճանապարհով են Ռուսաստան մեկնում, հաճախ ապօրինի են աշխատում, չեն մուծում հարկերն ու լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծում քաղաքաի ենթակառուցվածքների վրա: