17 փետրվարի 2012 - 14:38 AMT
Վարդան Դևրիկյան. Մեր եկեղեցին գանձատուփ է

Լրատվամիջոցների խնդիրը ոչ թե այս կամ այն տոնը որպես քրիստոնեական, կամ էլ՝ հեթանոսական ներկայացնելը պետք է լինի, այլ համակողմանի ներկայացնելը տոնի արմատները, զարգացումն ու դրա այժմյան ընկալումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով տոների քրիստոնեական և հեթանոսական հիմքերի մասին, ասաց ազգագրագետ Վարդան Դևրիկյանը։

Նա նշեց, որ երկու ծայրահեղություններն էլ անընդունելի են, քանի որ երկու դեպքում էլ մասնակիորեն է ընկալվում մեր մշակութային ժառանգությունը։

«Մեր եղեղեցին գանձատուփ է, որն իր մեջ պահել է բոլոր նախաքրիստոնեական տոները, սովորույթները։ Բոլոր քիրստոնեական տոներն ունեն նախաքիրստոնեական հիմք, քրիստոնեությունը դրանք վերցել է և նոր հոգևոր իմաստ է դրել։ Դրա համար էլ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, այն ոչ թե վերացրել է ողջ հեթանոսական ժառանգությունը, այլ պահպանել է այն սովորույթները, որոնք կենսունակ էին »,-նշեց ազգագրագետը։