17 փետրվարի 2012 - 14:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սասուն Միքայելյանը չի ցանկանում «շոու» սարքել և բողոքարկել Հրազդանի ընտրությունները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից Հրազդանի քաղաքապետի ընտրությունների թեկնածու Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները, քանզի չի ցանկանում «դրանից շոու սարքել»: «Ես առաջադրվել եմ ժողովրդի կամքով, հպարտ եմ իմ արդյունքով և չեմ պատրաստվում բողոքարկել, որովհետև դա անօգուտ է»,- ասել է նա:

Միքայելյանի խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ խախտումներ, մարդկանց վրա ճնշում է գործադրվել իր օգտին քվեարկությանը խոչընդոտելու համար և կիրառվել է ընտրակաշառք: Դրա հետ կապված Միքայելյանը շնորհակալություն է հայտնել Հրազդանի այն բնակիչներին, ովքեր անկախ ամեն ինչից քվեարկել են նրա օգտին:

ՖՈՏՈՇԱՐՔ