17 փետրվարի 2012 - 15:00 AMT
Ուզբեկստանում իշխանություններն արգելափակել են Wikipedia ինտերնետ-հանրագիտարանը

Ուզբեկստանում իշխանություններն արգելափակել են Wikipedia ինտերնետ-հանրագիտարանը, հաղորդում է CA-News գործակալությունը: «Վիքիփեդիայի» բաժիններն այլ լեզուներով հասանելի են:

Օնլայն հանրագիտարանի «Ուզբեկստան Վիքիփեդիա» հոդվածում ասվում է, որ այդ բաժինն արգելափակված է «վերին պրովայդերի» կողմից երկրի իշխանությունների հրամանով:

Ուզբեկստանում ժամանակ առ ժամանակ արգելափակվում են արտասահմանյան ինտերնետ ռեսուրսներ, հատկապես բլոգեր և լրատվական կայքեր: