Հայկ Դեմոյան. Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է

Հայկ Դեմոյան. Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները շարունակում են ցանկացած գնով հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցնում է ադրբեջանական բնակչության շրջանում զանգվածային փսիխոզի ու հայատյացության: Երևանում այդ մասին լրագրողներն է հայտարարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը նպաստում է բնակչության դեգրադացիային»,-գտնում է Ցեղասպանության թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Բուդապեշտում 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը՝ Դեմոյանը նշել է, որ դա պաշտոնական Բաքվի իսկական տրամադրվածության ու քաղաքականության մոդելն է: «Դա են վկայում նաև մարդասպան Սաֆարովի խոսքերն առաջին հարցաքննության ժամանակ. Երբ ես լսեցի, որ այստեղ հայեր են գալու, իմ ներքնաշխարհը ալեկոծվեց և ես որոշեցի սպանել նրանց»,-ասել է Դեմոյանը:

Դեմոյանը հավելել է նաև, որ Սաֆարովի գործը բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ կարևոր ասպեկտ, այն է, որ ադրբեջանցի սպաները ուսոցում են անցնում Թուրքիայի հատուկ ջոկատներում, որոնք գտնվում են գրավյալ Հյուսիսային Կիպրոսի տարածքում: «Ի՞նչ են անում ադրբեջանցի սպաները Կիպրոսում: Նրանց այնտեղ սովորեցնում են սպանել, դա պարզ է դառնում Սաֆարովի գործողություններից, որը նախապես կացին էր գնել, սրել էր այն ու ի վերջո կացնահարել հայ զինվորականին»,-հավելել է նա:

Ինչպես նշել է Դեմոյանը, Սաֆարովի գործում մեծ դերակատարություն ունեցավ դատավոր Անդրեա Վասկուտտին, որը «կարողացավ հասնել դատապարտյալի արդարացի դատական փորձաքննությանը, որի արդյունքում ապացուցվեց, որ Սաֆարովը մեղսունակ է և կանխամտածված է կատարել սպանությունը»:

Վերջում Դեմոյանը հայտարարեց, որ «Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է: 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

4  17.02.12 - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---