Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն ուղևորվել է Թուրքիա` ուսումնամարզական հավաքի

Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն ուղևորվել է Թուրքիա` ուսումնամարզական հավաքի

PanARMENIAN.Net - Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն ուղևորվել է Թուրքիա, որտեղ մինչև փետրվարի 28-ը մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Թիմի կազմում հայտավորված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը:

ԲԱՏԷ-ն ծրագրում է անցկացնել 3 վերահսկիչ խաղ: Փետրվարի 20-ին Բելառուսի չեմպիոնը կխաղա Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ, փետրվարի 26-ին` մոսկովյան «Դինամոյի», որտեղ հանդես է գալիս Ռոման Բերեզովսկին:

3-րդ խաղի վերաբերյալ հստակ ինֆորմացիա, որը նախատեսվում է փետրվարի 28-ին, կստացվնի Թուրքիա ժամանելուց հետո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---