ՖԱԼ գավաթի եզրափակիչում «Շիննիկը» կխաղա «Ուրալի» դեմ

ՖԱԼ գավաթի եզրափակիչում «Շիննիկը» կխաղա «Ուրալի» դեմ

PanARMENIAN.Net - Ավարտվել է ՖԱԼ գավաթի հերթական խաղը, որը այս օրերին տեղի է ունենում կիպրոսյան Լարնակայում: Խմբային փուլի 3-րդ խաղի շրջանակներում «Ուրալը» խաղացել է «Նիժնի Նովգորոդի» հետ: Այդ խաղից հետո պարզվել է Յարոսլավլի «Շիննիկի» մրցակիցը: Թիմերը ոչ ոքի են խաղացել` 1:1, և եզրափակիչ է անցել հայ կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանի թիմը, որը «քաղաքայիններին» շրջանցել է լրացուցիչ ցուցանիշներով, հայտնում է championat.com-ը:

ՖԱԼ գավաթի եզրափակիչը կկայանան փետրվարի 20-ին:

ՖԱԼ գավաթին խաղում են թիիմեր, որոնք մրցաշարի առաջին փուլի արդյունքներով զբաղեցնում են առաջին ութնյակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---