18 փետրվարի 2012 - 09:17 AMT
Այսօր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է

Փետրվարի 18-ին ծնվել է հայ ականավոր գրող, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ Դերենիկ Դեմիրճյանը: Այսօր լրանում է նրա 135-ամյակը:

Նա ծնվել է 1877 թ. Ախալքալաքում: 1897 թվականին ավարտել է վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ, տպագրվել սկսել է 1883 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1899-ին:

1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

Իր «Լենկ Թեմուր» պատմա- հերոսական պոեմում, «Ջութակն ու սրինգը», «Ավելորդը», «Ժպիտ», «Ստամոքս», «Տերտերը» պատմվածքներում, «Դատաստան» ողբերգությունում և այլ աշխատություններում Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները:

1923 թվականին գրեց «Քաջ Նազար» կատակերգությունը, որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում:

Դեմիրճյանի 30-ականներին գրված «Նապոլեոն Կորկոտյան», «Կապուտան», «Հայրենի երկիր» պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա:

Նրա ամենանշանավոր երկն է «Վարդանանք» պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում: