«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել ՀՀ ԱԳՆ-ի թիմը

«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել ՀՀ ԱԳՆ-ի թիմը

PanARMENIAN.Net - «Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության նախարարության թիմի նկատմամբ՝ 5:0: ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ երրորդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Գրիգոր Սարիբեկյանը, որը ներկայացնում էր Երևանի քաղաքապետարանի թիմը:

Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար: «Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձևավորմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին ԱԳՆ թիմի ավագ Հայկ Հեմչյանը նշել է PanARMENIAN.Net �ի թղթակցի հետ զրույցում մրցաշարի լավ կազմակերպված լինելը: Նա նշել է, որ բարձրացել է թիմերի մակարդակն ու հաղթանակը հասել է նրանց համառ պայքարում:

ՄՐցաշարը կազմակերպվել է Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---