9  18.02.12 - "Երկրապահ" կամավորականների միության 9-րդ համագումարը

Երևանում բացվել է Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը

Երևանում բացվել է Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին ներկա է նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարի մեկնարկից առաջ մասնակիցները ֆիլմ են դիտել «Երկրապահների» պատմության մասին:

Համագումարին ներկա է նաև «Երկրապահի» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, որը հանդես կգա զեկույցով: Միության վերջին 2 տարվա գործունեությունն ամփոփելուց հետո կանցկացվեն միության ղեկավար մարմինների ու նրա նախագահի ընտրություններ:

«Երկրապահ» կամավորականների միությունը հիմնվել է 1993թ»: Այս պահի դրությամբ միությանն անդամակցում է 10 հազար մարդ, որոնց մեծ մասը ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներ են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---