Մարտին կթողարկվի նոր Angry Birds Space խաղը

Մարտին կթողարկվի նոր Angry Birds Space խաղը

PanARMENIAN.Net - Բջջային Angry Birds խաղի մշակող Rovio ընկերությունը Twitter-ի իր բլոգում հայտնել է, որ մարտի 22-ին կթողարկվի թռչունների մասին խաղերի շարքի նոր խաղը: Այն կկոչվի Angry Birds Space: Ըստ Rovio ընկերության ներկայացուցչի, դա կլինի բոլորովին նոր խաղ նոր խաղային գործընթացով: Angry Birds-ի կերպարների մի մասը կպահպանվի:

Սա կլինի չորրորդ խաղը Angry Birds շարքում, ի շարս Angry Birds, Angry Birds Seasons и Angry Birds Rio խաղերի: Ընդհանուր առմամբ այս խաղերը ներբեռնվել են ավելի քան 700 մլն անգամ տարբեր պլատֆորմների սարքերի:

Ֆիննական Rovio ընկերությունը հիմնադրվել է 2003թ.: Angry Birds-ը թողարկվել է 2010թ. հոկտեմբերին: Խաղն ունի հավելվածներ iOS, Android, Symbian^3, webOS համար, այն կարելի է խաղալ Chrome բրաուզերի միջոցով:

Բացի այդ, խաղը գործարկվել է երկու սոցիալական ցանցերում՝ Google+ և Facebook-ում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---