Զլատան Իբրագիմովիչը թողարկել իր ինքնակենսագրությունը iPad-ի համար հավելվածի տեսքով

Զլատան Իբրագիմովիչը թողարկել իր ինքնակենսագրությունը iPad-ի համար հավելվածի տեսքով

PanARMENIAN.Net - «Միլանի» հարձակվող Զլատան Իբրագիմովիչը աշխարհում առաջինն է թողարկել իր ինքնակենսագրությունը iPad-ի համար հավելվածի տեսքով, տեղեկացնում է АР-ն:

Ծրագրի արժեքը մոտ 20 դոլար է և հետաքրքիր կենսագրական փաստերից բացի ներառում է նաև Շվեդիայի հավաքականի անդամի վիճակագրական տվյալները, ինչպես նաև գոլերի ու հարցազրույցների տեսանյութերը:

Մի քանի ամիս առաջ լույս է տեսել մարզիկի գրած գիրքը, որի տպաքանակը 500 000 նմուշ էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---