ԱՄՆ սենատորները հորդորում են Օբամային չբանակցել Իրանի հետ

ԱՄՆ սենատորները հորդորում են Օբամային չբանակցել Իրանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատորների մի խումբ զգուշացրել է նախագահ Բարաք Օբամային Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու վտանգի մասին: Օբամային հասցեագրված նամակում սենատորները նշում են, որ Իրանը կարող է օգտագործել բանակցությունները «ժամանակ շահելու ու իր ռեժիմի վրա ճնշումը նվազեցնելու համար», հայտնու է irib.ir-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը նամակ է հղել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին՝ առաջարկելով շարունակել ընդհատված բանակցությունները, քանի որ Թեհրանը «նոր նախաձեռնություններ» ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---