Ուգանդան ճանաչել է Կոսովոյի անկախությունը

Ուգանդան ճանաչել է Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Ուգանդան ճանաչել է Կոսովոյի անկախությունը, դառնալով աշխարհի 88-րդ պետությունը, որն արել է դա: Այդ մասին Պրիշտինայում հայտնել է Կոսովոյի կառավարության փոխվարչապետ Բեջեթ Պակկոլին, հաղորդում է ANSA-ն:

Ճանաչումը նվիրված էր Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակման չորրորդ տարեդարձին, որը նշվում է փետրվարի 17-ին:

Կոսովոն միակողմանի կարգով հայտարարեց Սերբիայից անկախանալու մասին 2008թ. փետրվարի 17-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---