Սլովենիան ետ է կանգնել ինտերնետը վերահսկող ACTA օրինագծից

Սլովենիան ետ է կանգնել ինտերնետը վերահսկող ACTA օրինագծից

PanARMENIAN.Net - Սլովենիան չի վավերացնի Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային առևտրային համաձայնագիրը (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) , որը նպատակ ունի վերահսկել ինտերնետը, հայտնում է AP-ին:

Սլովենիայի իշխանությունների այս որոշումը կարելի է համարել հազարավոր ակտիվիստ-ցուցարարների հաղթանակը, որոնք շաբաթներով պայքարում, բողոքում էին ընդդեմ օրինագծի:

ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին: ACTA-ն ստորագրվել է հունվարի սկզբին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև:

ACTA-ի ընդունումից հրաժարվել են Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Գերմանիան և այժմ արդեն Սլովենիան։ Այս երկրներում մեծ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ օրինագծի։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---