ԱՄՆ ու ԵՄ-ն «զգուշավոր լավատեսությամբ» են մոտենում բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկին

ԱՄՆ ու ԵՄ-ն «զգուշավոր լավատեսությամբ» են մոտենում բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ու ԵՄ ԱԳ գերատեսչությունների ղեկավարները «զգուշավոր լավատեսությամբ» են մոտենում բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նման նախաձեռնություն կար Թեհրանի նամակում, որն ուղղված էր ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Քեթրին Էշթոնը գտնում են, որ իրանական կողմի նամակը բավականին մեծ քայլ է առաջ:

«Մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը»,-ասել է Քլինթոնը:

Նա հավելել է, որ արևմտյան երկրները դեռ մշակում են Իրանի ուղերձին պաշտոնական պատասխանի տեքստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---