Եգիպտոսում նախագահի պաշտոնին կին է հավակնում

Եգիպտոսում նախագահի պաշտոնին կին է հավակնում

PanARMENIAN.Net - Հայտնի եգիպտացի լրագրողուհի, հայտնի հեռուստահաղորդավար ու հասարակական գործիչ Բուսեյնա Քամելը, եգիպտացի առաջին կինն է, որ հավակնում է նախագահի պաշտոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:

Բուսեյնա Քամելը պաշտոնապես հայտարարել է նախընտրական քարոզարշավին միանալու մասին Պորտ Սաիդում՝ հեղափոխական երիտասարդության հանրահավաքում:

Նախագահ դառնալու համար Քամելը պետք է պաշտոնապես գրանցվի որպես նախագահության թեկնածու, հաջող նախընտրական արշավ անցկացնի ու հաղթի ընտրություններում, որոնք պետք է տեղի ունենան հունիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---