Ճապոնիայի կայսեր սրտի վիրահատությունը հաջող է անցել

Ճապոնիայի կայսեր սրտի վիրահատությունը հաջող է անցել

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կայսեր Ակիհիտոյի սրտի վիրահատությունը հաջող է անցել, առանց բարդությունների: Այդ մասին այսօր հայտնել է Ճապոնիայի կայսերական պալատի վարչությունը: Ակիհիտոյի վիճակը դրական է գնահատվում:

Բժիշկները կատարել են կորոնար շունտավորում: Ակիհիտոյի վերականգնման կուրսը երկու շաբաթ կտևի, պաշտոնական պարտականությունները կկատարի արքայազն Նարուհիտոն:

Կայսր Ակիհիտոյի առողջական վիճակը վատթարացավ նախորդ տարվա մարտի 11-ի ողբերգությունից հետո: Նա շատ ցավագին ընդունեց երկրին պատուհասած արհավիրքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---