Մանվել Գրիգորյան. Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը

Մանվել Գրիգորյան. Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը

PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հադես է եկել ողջույնի խոսքով միության 9-րդ համագումարում: Առաջին հերթին նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանն ու Արցախը տոնեցին անկախության 20-ամյակը: «Անկախության, որը մենք նվաճեցինք մեր մարտական ընկերների կյանքի ու սխրանքի գնով»:

Գրիգորյանը հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը հիշում է Երկրապահի ներդրումը: «Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը»,-ասել է նա:

Ըստ Գրիգորյանի, 1994թ. ի վեր «մենք առանձնապես չենք հետապնդել հակառակորդին, բավարարվելով մեր հայրենիքի մի փոքր մասով միայն»: «Սահմանի պաշտպանությունը սկսվում է Երևանից, Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված ւ սահմանամերձ տարածքներից: Համախմբվածության շնորհիվ 20 դարի վերջում մենք կարողացանք անկախության հասնել և ետ գրավել մեր հայրենիքի մի փոքր մասը և այժմ համախմբվածությունը մեզ հարկավոր է դիմակայելու համար ներքին ու արտաքին մարտահրավերներին»:

Նա նշել է, որ Երկրապահը պետք է միշտ բանակի կողքին լինի՝ կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Երկրապահ կամավորականների միությունը հիմնվել է 1993թ.: Այս պահի դրությամբ միութայնն անդամակցում է շուրջ 10 հազար մարդ, որոնց մեծ մասը ղարաբաղյան պատերազմի վետերաններ են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---