Մովսես Հակոբյան. Արցախը հիշում է Երկրապահի սխրանքը

Մովսես Հակոբյան. Արցախը հիշում է Երկրապահի սխրանքը

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ողջունել է Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարի մասնակիցներին: Նա կարևորել է այն դերն, որ ունեցել են երկրապահները նաև հետպատերազմյան տարիներին: «Ես ցանկանում են անկեղծ շնորհակալություն հայտնել, Արցախի իշխանությունները հիշում են ձեր սխրանքը»,-հայտարարել է նա:

Ըստ նրա, հենց «Երկրապահի» սխրանքը օգնեց Արցախին պաշտպանել անկախությունն ու անցնել խաղաղ կյանքի:

Արցախի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ համագումարը կկատարի իր առջև դրված խնդիրները և կնպաստի պետականության ամրապնդմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---