Որոշվել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ մրցափուլի հանդիպումների անցկացման ամսաթվերը

Որոշվել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ մրցափուլի հանդիպումների անցկացման ամսաթվերը

PanARMENIAN.Net - Որոշվել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ մրցափուլի հանդիպումների անցկացման ամսաթվերը: Կրասնոդարի «Կուբանը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, մարտի 3-ին արտագնա հանդիպում կունենա մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ, իսկ Հրայր Մկոյանի «Սպարտակը» Նալչիկից արտագնա խաղում իր ուժերը կչափի «Վոլգայի» (Նիժնի Նովգորոդ) հետ:

Մոսկովյան «Դինամոն», որի դարպասները պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, մարտի 5-ին իր մարզադաշտում կընդունի Մախաչկալայի «Անժիին»: Իսկ հայկական ընտրանու ռմբարկու Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» նույն օրը կխաղա «Ռոստովի» հետ, որտեղ հանդես է գալիս Խորեն Բայրամյանը:

Ռոման Գրիգորյանի «Կռիլյա Սովետով» թիմը մարտի 6-ին իր ուժերը կչափի «Ամկարի» (Պերմ) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---