18 փետրվարի 2012 - 16:24 AMT
Ֆրանսիական զբոսանավը խորտակվել է Էգեյան ծովում, ուղևորները տարհանվել են

Ուրբաթ օրը Էգեյան ծովում տեղի ունեցած փոթորկի ժամանակ Հունաստանի ափերի մոտ խորտակվել է շքեղ զբոսանավ, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը: Անձնակազմը և ուղևորները տարհանվել են:

Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ զբոսանավի վրա տեղի են ունեցել մեխանիկական վնասվածքներ փոթորկաբեր քամիների ժամանակ, ջուրը սկսել է լցվել նավ: