18 փետրվարի 2012 - 16:25 AMT
ԱՄՆ-ում հրշեջները խոշորագույն նավթ վերամշակող գործարանում հանգցրել են հրդեհը

BP ընկերության խոշորագույն նավթ վերամշակող գործարանում հրշեջ ջոկատները վերջապես հանգցրել են հրդեհը: Այդ մասին հաղորդում է AP-ն:

Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 14:30-ին Չերրի Փոյնթ համալիրի հարավային հատվածում, որը գտնվում է Բլեյն քաղաքից 13 կմ հեռավորության վրա:

BP ներկայացուցչի խոսքով, հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հրշեջ ծառայության մասնագետները որոշում են հրդեհի պատճառը: Գործարանի վրա մի քանի կիլոմետր բարձրությամբ վեր է խոյացել սև ծխի ամպ: