«Երկրապահ». Եթե Ադրբեջանը կրկին ոտնձգություն կատարի Արցախի հանդեպ, ապա մենք էլ գործեր ունենք Բաքվում

«Երկրապահ». Եթե Ադրբեջանը կրկին ոտնձգություն կատարի Արցախի հանդեպ, ապա մենք էլ գործեր ունենք Բաքվում

PanARMENIAN.Net - «Երկրապահ» կամավորականների միությունը ցանկացած պահին կարող է կրկին պաշտպանել Հայրենիքը Ադրբեջանի հարձակման դեպքում, լրագրողներին հայտնել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը: «Եթե նրանք կրկին համարձակվեն ոտնձգություն կատարել Արցախի հանդեպ, ապա մենք էլ գործեր ունենք Բաքվում: Մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- ընդգծել է նա:

Գրիգորյանը հավելել է, որ հայկական կողմը չի հարձակվելու, բայց միշտ պատրաստ է պաշտպանել իրեն և տեղը դնել թշնամուն:

Այսօր երևանում տեղի ունեցավ «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը, որի ժամանակ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում: Համագումարի ժամանակ ընդունվեց հայտարարություն, որում «Երկրապահը» հայտարարում է արտաքին և ներքին քաղաքական հարցերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին օժանդակելու մասին:

«Երկրապահ» կամավորականների միությունը հիմնադրվել է 1993 թվականին: Ներկա պահին միության կազմի մեջ մտնում է ավելի քան 10 հազ. մարդ, որոնց մեծամասնությունը ղարաբաղյան պատերազմի վետերաններ են:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---