11 ապրիլի 2003 - 19:55 AMT
ԱՊՐԻԼԻ ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հրավերով ապրիլի 14-16-ը Մոսկվա կայցելի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային խորհրդի խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Նախատեսվում են հանդիպումներ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՌԴ Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի, Ռուսաստանի կառավարության անդամների, ինչպես նաեւ հոգեւորականության ներկայացուցիչների հետ: Կկայանա նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: