Եվրամիությունը նոր հարկ է ներմուծել ավտոմեքենաների արտանետած ջերմոցային գազի դիմաց

Եվրամիությունը նոր հարկ է ներմուծել ավտոմեքենաների արտանետած ջերմոցային գազի դիմաց

PanARMENIAN.Net - Եվրամիությունում նոր հարկը ավտոմեքենաների արտանետած ջերմոցային գազի դիմաց, որը մի շարք դեպքերում հասնում է տասնյակ հազարավոր եվրոների, սահմանվել է Եվրոպական էկոլոգիական գործակալության կողմից: Առաջինն այդ հարկի ցուցակում հայտնվել են լիմուզիններն ու «լյուքս» դասի մեքենաները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հարկը գանձվելու է ավտոմեքենայի գնման ժամանակ: ԵՄ ավտոտրանսպորտի համար նոր և ավելի խիստ էկոլոգիական նորմերն ուժի մեջ կմտնեն արդեն այս տարի:

2015 թվականին Եվրամիության ճանապարհներին բոլոր ավտոմեքենաները պետք է համապատասխանեն ջերմոցային գազերի կրճատված արտանետման պահանջներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---