Բաթումիում ուզում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

Բաթումիում ուզում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները մտադիր են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հերթական հուշարձանը, այս անգամ` Բաթումիի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Միր»-ը, հուշարձանը ապամոնտաժելու մասին որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը:

Հուշարձանի տեղով անցնելու է ճոպանուղի, որը ծովափը կկապի Անորի լեռան հետ: Պաշտոնյաները խոստանում են կոթողը մեկ այլ փողոց տեղափոխել:

Եթե հուշարձանն ապամոնտաժվի, ապա այն կդառնա խորհրդային զինվորներին նվիրված արդեն երրորդ հուշարձանը, որը ոչնչացվում է վրացական իշխանությունների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---