ԱՄՆ անօդաչու սարքերը օդային դիտումներ են անցկացնում Սիրայում

ԱՄՆ անօդաչու սարքերը օդային դիտումներ են անցկացնում Սիրայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը հետևում են իրավիճակին Սիրիայում, որտեղ առկա է քաղաքացիական կոնֆլիկտ, հայտնում է NBC հեռուստաալիքը` հղելով Պենտագոնի աղբյուրը:

ՊՆ պաշտոնյան հայտնում է, որ մի շարք ԱՕԹՍ-ր երկնքից հետևում են քաղաքացիական հասարակության և ընդդիմասիր ուժերի վրա սիրիական բանակի հարձակումներին: Ընդ որում Պենտագոնի աղբյուրը նշում է, որ ԱՕԹՍ-ի կիրառումը չի ենթադրում ռազմական օպերացիայի նախապատրաստում: Այդ քայլերը արվում են, որպեսզի ակնհայտ ինֆորմացիա ներկայացվի միջազգային հանրությանը` Դամասկոսի գործողությունների մասին, հայտնում է ՌԻԱ Նովաստին:

Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը և զինված բախումները: Ամեն օր տեղեկություններ են ստացվում բազմաթիվ մարդկանց մահվան մասին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 5000-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---