Իսրայելի պաշտպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Իսրայելի պաշտպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը կոչ է արել խստացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները` այդպիսով ստիպելով այդ երկրին դադարեցնել միջուկային ծրագիրը, կիրակի հայտնում է NHK հեռուստաալիքը:

«Ներկայումս գտնվում ենք Իրանի դեմ գործող պատժամիջցների փուլում և սպասում ենք, որ դրանք ավելի կխստանան»,- Էխուդ Բարարքի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ընդունված խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել:

Իսրայելի պաշտպանության նախարարի համոզմամբ, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներ կարծում են, որ չի կարելի Իրանին թույլ տալ դառնալ միջուկային գերտերություն:

Բարաքի հայտարարությունը համընկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի` Իսրայել կատարած այցին: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, պաշտոնյան ժամանել է իսրայելական ղեկավարության հետ մի շարք հարցերի շուրջ խորհրդատվություն իրականացնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---