7 հունվարի 2004 - 19:02 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵԼ ԵՆ ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ
Հունվարի 4-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջանների բնակչությունը նախապատվությունը տվել է Միխաիլ Սահակաշվիլուն: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, Ախալքալաքում նրա օգտին է քվեարկել ընտրողների շուրջ 90 տոկոսը: Նինոծմինդայում` 95, Ծալկայում` ընտրողների 85 տոկոսը: Նշենք, որ քվեաթերթիկների ընդհանուր թվի 89 տոկոսի մշակման արդյունքում ստացված` Վրաստանի ԿԸՀ-ի այսօր հրապարակած տվյալների համաձայն Միխաիլ Սահակաշվիլին հավաքել է ընտրողների ձայների 95,83 տոկոսը: