Իրանը դադարեցրել է ֆրանսիական և բրիտանական ընկերություններին նավթի մատակարարումը

Իրանը դադարեցրել է ֆրանսիական և բրիտանական ընկերություններին նավթի մատակարարումը

PanARMENIAN.Net - Իրանը դադարեցրել է ֆրանսիական և բրիտանական ընկերություններին նավթի մատակարարումը: Այս մասին ասվում է Իրանի նավթի նախարարության պաշտոնական կայքի հայտարարությունում:

Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Ալի Ռեզա Նիկզադը հայտարարել է բրիտանական և ֆրանսիական ընկերություններին նավթի մատակարարման դադարեցման մասին: Հայտարարությունում ասվում է, որ նավթը վաճառվելու է նոր հաճախորդներին:

Հունվարի 23-ին ԵՄ 27 երկրներ Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել են իրանական նավթի դեմ Էմբարգոյի ընդունման որոշումը: Ըստ այդմ, ենթադրվում է, որ ԵՄ հուլիսի 1-ից սկսած դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը:

Եվրոպայում Իրանական նավթի 60 տոկոսը բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---