Բանտում սպանվել է Քադդաֆի սիրելի հեռուստահաղորդավարուհին

Բանտում սպանվել է Քադդաֆի սիրելի հեռուստահաղորդավարուհին

PanARMENIAN.Net - Լիբիայում հայտնի լրագրող և հաղորդավար Գալյա ալ-Միստրատին սպանվել է Տրիպոլիի բանտախցում, հայտնում է արաբական արբանյակային Ալ-Արաբիա հեռուստաալիքը: Ինչպես հայտնում են նրա ծանոթ լրագրողները, Գալյային սպանել են Քադդաֆիի լավ վերաբերմունքի պատճառով: Նա նաև չէր ընդունում ապստամբներին, ինչը կինը երբեք չի թաքցրել և խստորեն քննադատել է նոր իշխանություններին: Նա անգամ խոստացել է վրեժ լուծել իր երկրպագուի մահվան համար: Այս մասն հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին անգամ նրան եթերում տեսել են դեկտեմբերի 30-ին: Կնոջ դեմքին եղել են պայքարի նծաններ: Կադրդրը տեսածները կարծում են, ր ալ-Միստրիի լեզուն կտրված է եղել: Դրանից հետո կնոջ մասին մինչ օրս հստակ տեղեկություններ չկային, քանի դեռ չէր հայտարարվել բանտախցում նրա մահվան մասին:

2011թ փետրվարին Լիբիայում սկսվել էին զանգավածային ցույցեր, որոնցով պահանջվում էր երկրում 40 տարի իշխած Քադդաֆիի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---