7 հունվարի 2004 - 19:51 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի քննարկվի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոտակա նստաշրջաններում: Այդ մասին, «Թրենդ» գործակալության հաղորդագրության համաձայն, Բաքվում լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, դա կապված է այն բանի հետ, որ ղարաբաղյան կարգավորման գծով ԵԽԽՎ զեկուցող Թերրի Դեւիսը մասնակցելու է Վեհաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրություններին: Ընդ որում Ս.Սեիդովը ավելացրել է, որ տվյալ հարցի քննարկումը չի հանվել ԵԽԽՎ օրակարգից, եւ 2004 թվականին այն անպայման կքննարկվի: