20 փետրվարի 2012 - 09:32 AMT
Ճապոնիայում արձանագրվել է ռեկորդային առևտրային դեֆիցիտ

Ճապոնիայում ներկրման և արտահանման միջև անջրպետը կազմել է շուրջ 19 մլրդ դոլար: Երկրի ֆինաների նախարարության տվյալներով, դա 30 տարվա ընթացքում վատագույն ցուցանիշն է, հաղորդում է BBC Russia-ն: Յենի փոխարժեքի աճը և գլոբալ պահանջարկի անկումը հանգեցրել են նրան, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալները կրճատվել են ավելի քան 9 տոկոսով:

Միևնույն ժամանակ, ցունամիի և դրան հետևած «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը հանգեցրել են նրան, որ ներկրման ծավալները, հիմնականում վառելիքի, աճել են գրեթե 10 տոկոսով: