ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԵԽ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենքի ընդունման հարցում պաշտոնական Բաքուն «սկզբունքային դիրքորոշում» է որդեգրել: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն է հայտարարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Գյուլտեկին Հաջիեւան: Հիշեցնենք, որ տվյալ օրենքի ընդունումը Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած սկզբունքային պարտավորություններից մեկն է: Հաջիեւայի խոսքերով, ԵԽ-ն պահանջում է այս օրենքի շուտափույթ ընդունում: «Սակայն, հաշվի առնելով, որ մեր առջեւ կանգնած է գրավյալ ադրբեջանական տարածքների ազատագրման հարցը, ընդ որում չի բացառվում այդ հարցի լուծման ռազմական տարբերակը, այդ օրենքի ընդունումը կարող է խնդիրներ ստեղծել այն մարդկանց բանակ զինակոչելու հարցում, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից իրենց կրոնական համոզմունքների պատճառով»,-պարզաբանել է նա: Պատգամավորը հույս է հայտնել, որ «ԵԽ-ն ըմբռնումով կմոտենա Ադրբեջանի այդ դիրքորոշմանը»: Նշենք, որ այսօր Փարիզում ԵԽԽՎ դիտորդական կոմիտեի նիստում սկսվել է Ադրբեջանի կողմից ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարման հարցի քննարկումը: Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցի վերջնական տարբերակը կքննարկվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հունվարի 26-ին Սթրասբուրգում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---