20 փետրվարի 2012 - 10:02 AMT
Թուրքիան մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից

Թուրքիան, որը գազ է ներկրում Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Նիգերիայից և Ալժիրից, մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից, նախօրեին լրագրողներին է հաղորդել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է երկուշաբթի օրը Sabah թերթը:

«Թուրքիան մտադիր է գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացիայի նպատակով համաձայնագրեր կնքել ևս երկու երկրների հետ»,- ասել է նա: Ընդ որում, նախարարը չի նշել այդ երկրներն ու համաձայնագրերի կնքման ժամկետները: Յըլդըզի խոսքով, Թուրքիայի այդ քայլն ուղղված է ներկրվող գազի արժեքի նվազմանը: