Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատրաստ է թեկուզ հիմա ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատրաստ է թեկուզ հիմա ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Ինչպես հայտարարել է Օլանդը «Marianne» շաբաթաթերթին տված հարցազրույցում, նա պատրաստ է թեկուզ հենց հիմա ընդուննել այդ օրենքը: Ըստ նրա, որոշումներ կայացնելիս «նա հակված չէ առաջնորդվելու նույն ծագումով ու պատմությանբ մարդկանց քանակով»:

Այդ համատեքստում նա նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը աջակցություն է գտնում է ֆրանսիացի սոցիալիստների կողմից Ժոռեսի ժամանակներից ի վեր և «Ֆրանսիայում հաստատված հայերը ընդունվել են հիմնականում ձախակողմյան տեղական իշխանությունների կողմից»: Օլանդը նշել է, որ դեռ Ֆրանսուա Միտտերանն էր պայքարում Ցեղասպանության ճանաչման համար, իսկ վարչապետ Լիոնել Ժոսպենի օրոք օրենքն ընդունվեց: «Պետք էր համալրել այն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ դեմ է եղել 2006-ին, քանի որ աջերն առաջարկեցին այն ոչ պատեհ պահի:

«Այնուամենայնիվ ես հետևողական եմ, ես քվեարկել եմ տեքստի համար, այսօր ես կրկին կքվեարկեի նրա օգտին»,-ասել է Օլանդը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---