20 փետրվարի 2012 - 11:25 AMT
ԱՄՆ կոնգրեսականները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում

Փետրվարի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կոնգրեսական Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ընդունելությանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները և դեսպան Ջոն Հեֆերնը:

Ընդունելության ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում: Մասնավորապես, Դրայերը նկատել է, որ «քաղաքական կուսակցությունները պետք է անեն իրենցից կախված ամեն ինչ` ապահովելու ազատ, արդարացի և վստահարժան ընտրություններ»: