20 փետրվարի 2012 - 11:31 AMT
Շվեդիայում տղամարդը երկու ամիս ապրել է մեքենայում` ձյան տակ

Շվեդիայի բնակիչը երկու ամսվա ընթացքում հրաշալի կերպով կենդանի է մնացել ձայն տակ` մեքենայի մեջ, առանց ուտելիքի, հաղորդել է տեղական ոստիկանությունը:

44-ամյա Պիտեր Սքիլլբերգի ավտոմեքենան գտել են ուրբաթ օրը անտառային ճանապարհին` Ումեո քաղաքի մոտ գտնվող ավտոճանապարհից 1կմ հեռավորության վրա: Վերջերս այստեղ ուժեղ սառնամանիք էր. ջերմաստիճանն իջել էր մինչև -30 աստիճան:

Սքիլլբերգն այնքան թույլ էր, որ միայն մի քանի բառ է կարողացել արտաբերել: Նա ասել է, որ այստեղ գտնվել է դեկտեմբերի 19-ից, ուտելիք չի ունեցել, իսկ ջուրը փոխարինել է ձյունով: