20 փետրվարի 2012 - 12:00 AMT
Հայաստանի խոշոր հարկատուները 2011թ դեկտեմբերին ավելի քիչ ապրանք են ներկրել

2011թ–ի դեկտեմբեր ամսին Հայաստանի խոշոր հարկ վճարողների կողմից իրականացվող ներկրումների ծավալը 2010թ նույն ժամանակահատավծի համեմատ կրճատվել է 6.5 տոկոսով` կազմելով 83.6 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ:

Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների շրջանում:

Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 148 կազմակերպությունների մոտ շուրջ 18.7 մլրդ դրամով և նվազել` 156-ի մոտ համապատասխանաբար 24.2 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2011թ.-ի դեկտեմբերին կազմել են 31.5 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 28 մլրդ դրամի փոխարեն ինչն ավելի է 3.5 մլրդ դրամով: