Փորձագետներ. Anonymous-ի գալիք հարձակումները մեծ վնաս չեն հասցնի

Փորձագետներ. Anonymous-ի գալիք հարձակումները մեծ վնաս չեն հասցնի

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը վերջերս հայտնեց, որ ավելի է ակտիվացնելու իր հաքերային կիբերհարձակումներն ընդդեմ կառավարական և այլ կայքերի։

Անցյալ շաբաթ Anonymous –ը հայտարարեց, որ պատրաստվում է մարտի 31-ից «Գլոբալ անհասանելության գործողություն» անունով շարժում սկսել՝ թիրախ դարձնելով Domain Name System սերվերները։

Այս հարձակումների շարքը բողոքի նշան է լինելու «անպատասխանատու ղեկավարաների և բանկիրների դեմ, ովքեր սովի մեջ են պահում աշխարհն իրենց եսասեր կարիքների և հաճույքների համար»։ Այսպես է հայտարարում Anonymous-ը՝ մեկնաբանելով իր շարժման նպատակը։

Յուրաքանչյուր համակարգիչ ունի իր թվանշային IP(Internet Protocol) հասցեն։ DNS-ը կարդում է այդ հասցեն որպես անուն։ Ըստ անվտանգության փորձագետների, Anonymous-ի հարձակումները մեծ վնաս չեն հասցնի։

Anonymous-ի խոսքով, իրենք կատարելու են DDOS (distributed denial-of-service) հարձակումներ մի շարք DNS հասցեներին ուղղված։ Փորձագետները նշում են, որ հաքերներին չի հաջողվի ամբողջությամբ կոտրել DNS սերվերները, քանի որ կան ողջ աշխարհում մի շարք այլ սերվերներ, որոնք պահում են նույն տվյալները, գրում է PM World-ը։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։

Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---