20 փետրվարի 2012 - 12:10 AMT
Արտադրանքի իրացումից խոշոր հարկատուները 2011թ դեկտեմբերին ստացել են 9.3 տոկոսով ավելի շահույթ

Հայաստանի խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթը 2011թ–ի դեկտեմբեր ամսին կազմել է 292.6 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 9.3 տոկոսով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների մոտ:

Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ է արձանագրվել 227 կազմակերպությունների մոտ` 74.5 մլրդ դրամով և նվազել 208-ի մոտ` 47.4 մլրդ դրամով:

01.10.2012թ-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 95.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 54.3 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 20.1 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2163.4 մլն դրամի չափով: