ՀՀ դեսպան. Իրանն ու Հայաստանը հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ներուժ ունեն

ՀՀ դեսպան. Իրանն ու Հայաստանը հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը հարաբերությունների մակադարկը բարձրացնելու ներուժ ունեն: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, հայտնում է IRNA գործակալությունը:

Ըստ նրա, Իրանն ու Հայաստանը դրական են գնահատում ընդհանուր հիմքի առկայությունը տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: «Հայաստանը շահագրգռված է ամրապնդել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ»,-ասել է Գրիգոր Առաքելյանը:

Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ 2011թ. դեկտեմբերին ստորագրվել է 6 պայմանագիր համագործակցության մասին տարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---