20 փետրվարի 2012 - 13:21 AMT
Սենոր Հասրաթյան. Ադրբեջանական զորավարժությունները մտահոգվելու առիթ չեն տալիս Արցախի ՊԲ-ին

ԼՂՀ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում բնականոն ռեժիմով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը ճակատային գծում:

«Ադրբեջանական ԶՈւ-ն, ինչպես և ԼՂՀ ՊԲ-ն, ժամանակ առ ժամանակ զորավարժություններ են անցկացնում»,-ասել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավարը:

Ադրբեջանական զորավարժություններում գործարկված են ցամաքային ու ռազմաօդային ուժեր, հրամանատարն է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը: